Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Բուսակերությունը երկարացնում է կյանքը. news.am

Բուսակերությունը երկարացնում է կյանքը. news.am

Բոլոր պատճառներից մահացությունը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով միս են օգտագործում, հատկապես` վերամշակված: Նման եզրակացության են հանգել Արիզոնայում Մայոյի կլինիկայի  (ԱՄՆ) հետազոտողները` համադրելով վեց լայնածավալ հետազոտության արդյունքները, որոնց ավելի քան 1,5 մլն մարդ է մասնակցել: Իսկ բուսակերները միջինը երեք ու կես տարով ավելի երկար են ապրում, հայտնում է   Science Daily-ն:

Բժիշկներն ամփոփել են այն հետազոտությունների արդյունքները, որոնցում գնահատվել է մսի եւ բուսակերության սննդակարգի ազդեցությունը մահացության վրա, որպեսզի առաջնային բժշկական օգնության բժիշկներին հիմնավոր խորհուրդներ տան այն մասին, թե արժե՞ արդյոք հիվանդներին համոզել, որ հրաժարվեն միս օգտագործելուց: Ամերիկացի բժիշկներն իրենց եզրահանգումներում կտրուկ են. դա իրոք արժե անել, իսկ բուսական սնունդը պետք է ավելի շատ տեղ զբաղեցնի մարդու սննդակարգում: 

Եվ, չնայած ամերիկացի եւ եվրոպացի գիտնականների արդյունքները մի փոքր տարբերվում են, բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մահացությունը աճում է կարմիր մսի օգտագործման ավելացման դեպքում: Մասնավորապես, դա պարզվել է 2014-ի հետազոտության արդյունքներով, որը 5,5-ից մինչեւ 28 տարեկան ավելի քան մեկ մլն մարդ է ընդգրկել, որոնց կենսակերպն ուսումնասիրվել է, միաժամանակ, հաշվի է առնվել ինչպես վերամշակված մսի ազդեցությունը  (օրինակ` բեկոնի, նրբերշիկի, սալյամիի, հոթ-դոգների եւ խոզապուխտի), այնպես էլ չվերամշակվածի` (այդ թվում` անալի տավարի մսի, խոզի մսի, ոչխարի մսի կամ որսամսի):

Մոտավորապես նույն ժամանակ եւս մեկ լայնածավալ հետազոտություն է իրականացվել, որը վերաբերել է սրտանոթային եւ սրտի հիշեմիկ հիվանդությունից մահացության պատճառների ուսումնասիրությանը: Այդ ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ մահացության ռիսկը մեծացնում է միայն վերամշակված միսը:

Այդ հետազոտության արդյունքների համադրումը վիճակագրորեն նշանակալի են, որովհետեւ մեծ մասամբ համընկնում են, նշել են Մեյո կլինիկայի բժիշկները: Նրանք նաեւ հայտնաբերել են, որ ավելի քան 17 տարի իրենց սննդակարգին հետեւող բուսակերների կյանքի սպասվող տեւողությունն աճում է միջինը  3,5 տարով:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. vitamarg.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ